ԵԽԽՎ պատվիրակությունը կժամանի Երևան՝ ընտրական գործընթացները և քարոզչությունը գնահատելու նպատակով
Հասարակություն
ԵԽԽՎ մամլո ծառայության հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ բարոնուհի Նիքոլսոնի ղեկավարությամբ ապրիլի 11-12-ը նախընտրական այցով կժամանի Երևան՝ գնահատելու ընտրական գործընթացները և քարոզչությունը, Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
Քննարկումներ են նախատեսվում նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մամուլի հետ:
Ընտրությունները մայիսի 6-ին դիտարկելու է ԵԽԽՎ 28 անձից բաղկացած պատվիրակությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում