Շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ նախընտրական քարոզարշավում
Հասարակություն
Երեկ մեկնարկեց ԱԺ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Լուրեր.com-ը փորձեց շոու բիզնեսի ներկայացուցիչներից պարզել «արդյո՞ք նրանք համերգներով կմասնակցեն նախընտրական քարոզարշավներին»:
Երգչուհի Սոֆի Մխեյանը նշեց, որ շատ շուտով կտեղեկանանք, թե որտե՞ղ և ե՞րբ ելույթ կունենա՝ հավելելով, որ հրավերը իշխող կուսակցության կողմից է:
Իսկ ահա երգչուհի Հասմիկ Կարապետյանը նշեց, որ խոսակցություններ կան, բայց դեռ հստակ ոչինչ որոշված չէ:
«Ինքս ոչ մի կուսակցության չեմ հարում, ես արվեստի մարդ եմ, ես ուղղակի իմ աշխատանքն եմ կատարում: Կհրավիրեն, կգնամ՝ կերգեմ»,–ասաց երգչուհին:
Հարցին, թե «Կա՞ նշանակություն. թե որ կուսակցության կողմից կլինի հրավերը», Հասմիկ Կարապետյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ ոչ: Տարբերություն չի լինի, բայց ես տարիներ շարունակ համագործակցել եմ Հանրապետական կուսակցության հետ: Կարծում եմ այս տարի էլ այդպես կլինի»:
Իսկ ահա երգչուհի Նունե Եսայանը նշեց, որ չի մասնակցելու այս քարոզարշավին:
Հարցին, թե «Ո՞րն է չմասնակցելու պատճառը, հրավեր չի՞ եղել», Նունե Եսայանը պարզապես ասաց.
«Այս ընտրարշավին չեմ մասնակցելու»:
Նադեժդա Սարգսյանն էլ նշեց, որ դեռ հրավեր չեն ստացել, և հավելեց, որ ինքը վաղուց չի երգում, իսկ Էմմին հնարավոր է մասնակցի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը