11 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել Սոմալիում տեղի ունեցած պայթյունից
Աշխարհ
Առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 30-ը լուրջ վիրավորվել Սոմալիի Բայդոա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ն:
Տվյալ նահանգի իշխանությունների ղեկավարի խոսքերով՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են: Ռումբը պայթել է շուկայում, որը լեփ–լեցուն է եղել առևտուր անող մարդկանցով:
Ըստ ականատեսների՝ ռումբը պայթել է Սոմալիի կառավարական զորքերի ժամանումից կարճ ժամանակ անց:
Փետրվարին եթովպական զորքերը Բայդոան ազատագրել էին իսլամիստական Ալ-Շաբաբ խմբավորումից: Քաղաքի իշխանությունները պայթյունի կազմակերպման մեջ մեղադրում են հենց Ալ-Շաբաբին, սակայն առայժմ որևէ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել:
Վերջին շաբաթվա ընթացքում 2-րդ ռումբն է պայթում Սոմալիում. չորեքշաբթի 8 մարդ էր զոհվել մայրաքաղաք Մոգադիշոյի ազգային թատրոնում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ