«Հայկական Ժամանակ». Սերժ Սարգսյանի ասածը սուտ է
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը երեկ Ծաղկաձորում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ընտրությունների վերաբերյալ պարզաբանումներ է տվել, որոնք ոչ միայն հայկական իրականության հետ կապ չունեն, այլ նաև ՀՀ ընտրական օրենսգրքից չեն բխում:
Հայաստանից բացակայողներին ընտրացուցակներից չհանելու առնչությամբ նա ասել է, թե իբր ընտրացուցակում ընդգրկելը դեռ չի նշանակում քվեարկել: Իսկ ընտրողների թիվն ավելացնելու մեջ միտում տեսնողները, ըստ նրա, կարող են քվեարկությունից հետո անձամբ համոզվել, որ բացակաները չեն քվեարկել:
Սերժ Սարգսյանի ասածը սուտ է, քանի որ, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրողների կողմից քվեարկության օրը ստորագրված ցուցակները գաղտնի են: Արգելվում է դրանք պատճենահանել, որ հնարավոր չլինի պարզել՝ ով է քվեարկել, ով՝ ոչ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ