Ստամբուլում հակաահաբեկչական գործողության ընթացքում 20 մարդ է ձերբակալվել
Թուրքիա
Ստամբուլի անվտանգության վարչությունն անցած գիշեր խոշոր գործողություն է իրականացրել Մաոիստական կոմունիստական կուսակցության անդամների ձերբակալության ուղղությամբ: Ձերբակալվել է 20 մարդ, և կալանքի տակ հայտնվածների թիվը կարող է ավելանալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործողությանը մասնակցել է մոտ 800 ոստիկան, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Ձերբակալված ակտիվիստներից առգրավվել են 2 ինքնաձիգ, ատրճանակ և մեծ քանակությամբ կուսակցական փաստաթղթեր: Հաղորդվում է, որ այդ մարդիկ մասնակցել են մայիսի 1-ին ոստիկանության հետ բախումներին, երբ դիմակներով փակելով դեմքերը՝ իրավապահների վրա նետել էին քարեր և պայթուցիկ նյութերով շշեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)