«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա հայտարարությամբ
Հայկական Մամուլ
Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում պատրաստվում է ԱԺ ընտրություններին ընդառաջ` հանդես գալ հայտարարությամբ: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել իր լավատեղյակ աղբյուրներից: Ընդ որում, ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, Քոչարյանը մտադրություն ունի խոսելու ներքաղաքական խնդիրներից: Չի բացառվում, որ նա հերթական հարցազրույցը տա իր սիրելի «Մեդիամաքս» գործակալությանը: Թերթի տեղեկություններով, երբ վերջերս նրա շրջապատի անդամներից մեկը հարցրել է` ի վերջո, նա ընտրություներից հետո վերադառնալո՞ւ է ակտիվ քաղաքականությու, թե՞ ոչ, Քոչարյանը պատասխանել է.
«Ես ուզում եմ էս երկիրը դզել...»: Թերթը փորձել է այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ