«Հայկական Ժամանակ». Տիգրան Խզմալյանի կինը ՀՀԿ համամասնական ցուցակում
Հայկական Մամուլ
Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որի վերջին շրջանի քաղաքական և հանրային կրեդոն Հայ ազգային կոնգրեսին քննադատելն ու նրան անվճռականության մեջ մեղադրելն է, բավական վճռական և ոչ ստանդարտ վիճակում է հայտնվել:
Նրա կինը՝ Նարինե Միրզոյանը (Երևանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր), ընդգրկվել է Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Ինքը՝ Խզմալյանը, թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը և բավական տարօրինակ պարզաբանում տվել՝ ասելով, թե իր կնոջը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել են առանց նրա գիտության:
Այդ բացատրությանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե չլիներ մի «աննշան» հանգամանք. Նարինե Միրզոյանն այսօր էլ շարունակում է ընդգրկված մնալ ՀՀԿ համամասնական ցուցակում և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Ի դեպ, տիկին Միրզոյանը բժշկական գիտությունների դոկտոր է դարձել 2010 թվականին, իսկ ամբիոնի վարիչ՝ 2011-ին: Այս տեղեկության աղբյուրը հենց ինքն է՝ Տիգրան Խզմալյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ