Այսօր Սթիվեն Սիգալի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր ամերիկացի հայտնի դերասան, այկիդոյի վարպետ (7-րդ դան), երաժիշտ և շերիֆ Սթիվեն Սիգալի ծննդյան օրն է: Ծնվել է1952-ի ապրիլի 10 -ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Լանսինգ քաղաքում: Հայրը ազգությամբ հրեա էր, մայրը՝ իռլանդացի: Սթիվենն ընտանիքը երկրորդ երեխան էր, ուներ 3 քույր:
7 տարեկանից սկսել է մարզվել կարատեով: Սիգալի համար ճակատագրական է դառնում այկիդոյի վարպետ Կյոսի Իսիսակի հետ հանդիպում, ով որպես ավագ մարզիչ աշխատում էր Լոս Անջելեսից քիչ հեռու գտնվող մի քաղաքում:
17 տարեկանում տեղափոխվում է Ճապոնիա սովորելու այնտեղի վարպետների մոտ:
Կինոյում նկարահանվել սկսել է 1988-ից և առավել հայտնի է իր Նիկոյի կերպարով: Խաղացել է մոտ 40 ֆիլմում, նաև 36 ֆիլմի պրոդյուսեր է:
2011-ին հոլիվուդի աստղ Սթիվեն Սիգալը որոշում է աշխատանքի անցնել ոստիկանությունում և Տեխասի Հադսպետ շրջանի շերիֆի օգնականի պաշտոնը զբաղեցնել:
Դերասանն անձամբ էր առաջարկել իր ծառայությունները ոստիկանությանը: Նա մտադիր էր ապահովել անվտանգությունը Մեքսիկայի հետ սահմանի վրա: Ոստիկանությունում առաջին հերթին համոզվել են, որ Սիգալի մտադրությունը լուրջ է, ու որ դա նրա համար ինքնագովազդի միջոց չէ, և միայն դրանից հետո համաձայնել են ընդունել նրան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը