Թուրքիան Սիրիայի հարցում քայլերի համար սպասում է ապրիլի 10-ին
Թուրքիա
Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Սիրիայի հարցով հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
«Թուրքիան համբերատարությամբ կսպասի ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանի կողմից Սիրիայի իշխանություններին մինչև ապրիլի 10-ը հրադադար կնքելու վերաբերյալ նախանշած ժամկետին», – ասել է վարչապետ Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր հարցերից է։ «Թուրքիայի ԱԳՆ բարձրագույն ներկայացուցչությունն այդ պատճառով է մեզ հետ։ Մենք Չինաստանում Սիրիայի հարցին կանդրադարնանք»,– ասել է Էրդողանը։
Վերջինս նշել է, որ Սիրիայից Թուրքիա գաղթածների թիվը գերազանցել է 24 հազարը և գնալով այդ թիվը աճում է: Էրդողանը նաև ավելացրել է, որ պաշտոնական Անկարան մտադրություն չունի փակել սահմանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)