Ռուսաստանը վարակի պատճառով հետ է ուղարկել Թուրքիայից բերված ծիրանը
Ռուսաստան
Թուրքիայից Ռուսաստան բերված 4 տ ծիրանը հետ է ուղարկվել Նովոռոսիյսկի նավահանգստից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի բույսերի պաշտպանության և կարանտինի դաշնային ծառայության (Rosselchoznadzor) նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեենկոն հայտարարել է, որ Թուրքիայից բերված ծիրանը հետ է ուղարկվել վնասակար նյութեր հայտնաբերվելու պատճառով:
«Ծիրանը հետազոտվել է հատուկ լաբորատորիայում: Արդյունքում՝ թուրքական ծիրանում հայտնաբերվել է մարդու առողջության համար վտանգավոր համարվող Western Californian Flower որդի տեսակ: Այդ պատճառով որոշեցինք Թուրքիա հետ ուղարկել 4 տ ծիրանը»,- ասել է նա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)