Հիմա ստեր մեր մասին շատ են ասում, թեթև տարեք. Էդուարդ Շարմազանով
Հասարակություն
«ՀՀԿ-ն բարեգործական ընկերություն չի, որ ձու բաժանի»,-Լուրեր.com-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկանաբանելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությունները այն մասին, թե Հանրապետական կուսակցությունը ձու է բաժանել, որը ժամկետանց է եղել:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած մի կին տեղեկացրել է, որ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ Հանրապետական կուսակցությունն իրեն 30 հատ ձու են տվել, որոնք ժամկետանց են եղել: Տիկինը նշել է, որ ձուն կերել ու թունավորվել է: Սակայն ձվի վրա գրված է եղել, որ այն արտադրվել է սույն թվականի փետրվարի 1-ին: Տիկինը նշել է, նաև որ իրեն կանչել են 6/27 ընտրատարածքից, որը գտնվում է 16 թաղամասի 39 շենքի տակ:
ՀՀԿ խոսնակի խոսքերով եթե կա սննդի խախտման որևէ դեպք, կարող ենք դիմել սննդի անվտանգության ծառայություն, ովքեր շատ ինտենսիվ և արդյունավետ աշխատում են:
«Կարող եք դիմել պատկան մարմիններին և նրանք ստուգեն բոլոր տեսակի սնունդները, այդ թվում նաև այն,թե հավկիթների ժամկետանց են՞, թե՞ոչ»,-ասաց ՀՀԿ խոսնակը, և հավելեց.
«Ամենաշատ սուտը խոսում են ընտրություններից առաջ, պատերազմից հետո, և որոշ տղամարդիկ՝ ամուսնանալուց առաջ: Հիմա ստեր մեր մասին շատ են ասում, թեթև տարեք»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը