Խիստ նկատողություն՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորին
Հասարակություն
ՀՀ Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից Լուրեր.com–ին տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է «խիստ նկատողություն»:
Հիշեցնենք, որ այսօր «Առավոտ» օրաթերթը նշել էր, որ ռեկտորը նկատողությունը ստացել է առանց թույլտվության Հայաստանից բացակայելու պատճառով:
«Առավոտ»-ի խնդրանքով մեկնաբանելով այդ հրամանը՝ պարոն Զոլյանն ասել է.
«Առհասարակ, ես ղեկավարվում եմ մի սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է։ Իսկ ինչքանով դա կարող է վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը