Հաշմանդամություն ունեցող ավելի շատ մարդիկ պետք է ներառված լինեին ընտրացուցակներում. Ալբերտ Աբգարյան
Հասարակություն
Հաշմանդամություն ունեցող ավելի շատ մարդիկ պետք է ներառված լինեին ընտրացուցակներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հարմոնիա» ՀԿ նախագահ Ալբերտ Աբգարյանը: «Դրանով կլուծվեր հաշմանդամների խնդիրների բարձրացման հարցը: Ինչքան շատ ներգրավված լինեին, ավելի մեծ հնարավորություն կլիներ տեսանելի դարձնելու խնդիրները»,- նշեց նա:
Ի դեպ, Ալբերտ Աբգարյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբան: Հարցին, թե ինչո՞ւ նրան չեն ընդգրկել ՀՀԿ ընտրացուցակում, նա պատասխանեց. «Իմ որոշելիք խնդիրը չէ, չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին»:
Ալբերտ Աբգարյանը տեղեկացրեց, որ իրեն կուսակցություններից մեկն առաջարկ է արել ընդգրկել նրան իրենց նախընտրական ցուցակում: «Ես մերժել եմ, որովհետև ես այլ թիմում եմ գտնվում, իսկ առաջարկը եղել է այլ թիմից»,- պարզաբանեց բանախոսը:
«Փարոս» կրթության և մշակույթի զարգացման հաշմանդամների կենտրոնի նախագահ Սուրեն Օհանյանն էլ ասաց, որ ինքը ոչ մի կուսակցության չի դիմել իրեն ընտրացուցակում ընդգրկելու խնդրանքով: «Չեմ դիմել, սկզբունքի հարց է, բայց ինչո՞ւ չեն առաջարկում կուսակցությունները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ միայն «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ընտրացուցակում կա հաշմանդամություն ունեցող քաղաքացի՝ ցուցակի 10-րդ տեղում գտնվող Արման Մուշեղյանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի