Հայաստանում կա շուրջ 164 հազար ընտրելու իրավունք ունեցող հաշմանդամ
Հասարակություն
Երևանում և մարզերում 82 ընտրատեղամաս լրիվ պատրաստ են հաշմանդամներին ընդունել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման հաշմանդամների կենտրոնի նախագահ Սուրեն Օհանյանը:
«Այս տարվա ընտրությունները մատչելիության առումով կտարբերվեն մնացած բոլոր ընտրություններից: Մոտ չորս տոկոսով էլ այս տարի առաջընթաց կլինի, կբարելավենք ցուցանիշները: Ցավալին այն է, որ դանդաղ ենք առաջ գնում: Կուսակցություններից աջակցել են, բայց որևէ կուսակցության անուն չեմ ուզում տալ, քանի որ նախընտրական շրջան է»,- ասաց Սուրեն Օհանյանը:
Նշենք, որ Հայաստանում կա շուրջ 164 հազար ընտրելու իրավունք ունեցող հաշմանդամ, ինչը ընտրազանգվածի 6%-ից ավելին է:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրատեղամասերի մատչելիության պատասխանատվությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա է: Սուրեն Օհանյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ դեկտեմբերին հանդիպել են, ներկայացրել իրավիճակը:
«Մուկուչյանն ասաց, որ կփորձեն որոշակի ազդեցություն ունենալ ՏԻՄ-երի վրա, որ դրանք կատարեն ընտրական օրենսգրքով սահմանված իրենց պարտականությունները»,- եզրափակեց բանախոսը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի