Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը Թոխմախի Մհերը 10.000 մարդ կհավաքի
Հասարակություն
Այսօր՝ ժամը 17.00-ին, Էրեբունի համայնքի «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում տեղի է ունենալու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումն Էրեբունի համայնքի բնակիչների հետ: Այս առումով մի քանի օր է՝ պատրաստություններ է տեսնում նույն համայնքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը:
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ նա հրահանգել է համայնքի դպրոցների տնօրեններին դեպի հրապարակ տանել դպրոցների ուսուցչական անձնակազմները, իսկ վերջիններս էլ իրենց հերթին պետք է հրապարակում ապահովեն աշակերտների ծնողների ներկայությունը:
Նշենք, որ դպրոցները միակ ռեսուրսը չեն, որի հաշվին լցվելու է հրապարակը:
Մեր տեղեկություններով՝ Թոխմախի Մհերը հրահանգել է իր կրիմինալ «տղաներին» ցուցակագրել մարդկանց, որոնք իրենց հերթին ևս 25 մարդ կբերեն հրապարակ: Հավաքագրման այս մեթոդով Մհեր Սեդրակյանը նախատեսում է հրապարակում հավաքել շուրջ 10.000 մարդ:
Այս պահին Էրեբունի համայնքում վերջին պատրաստություններն են իրականացվում Սերժ Սարգսյանին հյուրընկալելու համար:
Նշենք նաև, որ որոշ դպրոցներում անգամ աշակերտներին դասերից ազատել են, որ տնօրեններն ու ուսուցիչները կարողանան հավուր պատշաճի ապահովեն հանդիպման համար իրենցից պահանջվող մարդկանց ներկայությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը