Ջոտտոյի գործերից մեկի վրա հայտնաբերվել է սատանայի քողարկված նկարը
Գիտություն և Մշակույթ
Իտալացի պատմաբանները Ասիզայի սուրբ Ֆրանցիսկի բազիլիկայում անսպասելի բացահայտում են կատարել: Հայտնի նկարիչ Ջոտտոյի գործերից մեկի վրա նրանք հայտնաբերել են սատանայի լավ քողարկված նկարը:
Անզեն աչքով այն տեսնել անհնար է: Նկարիչը վարպետորեն թաքցրել է սատանային ամպերի մեջ, որոնց վերևում սուրբ Ֆրանցիսկն է:
Արտասահմանյան լրատվամիջոցները փոխանցում են, որ սատանայի պատկերը հնարավոր է եղել հայտնաբերել, երբ մասնագետները սկսել են նկարի վերականգնումը և այն լուսանկարել են մոտ տարածությունից: Խմբի ղեկավարն ընդգծել է, որ Ջոտտոն չի ցանկացել սատանային նկարի գլխավոր հերոսներից մեկը դարձնել: Գիտնականի կարծիքով, Ջոտտոն դա արել է ավելի շատ որպես «չարաճճիություն»՝ սատանային պատկերելով իր ընկերներից մեկի դիմագծերով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում