Հանրապետականը պարզապես շփոթված է. Արամ Մանուկյան
Հասարակություն
«Մեր հիմնական թիրախը ՀՀԿ–ն է, մենք պայքարում ենք նրանց դեմ»,-այս մասին այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը և նշեց, որ երկու անակնկալ ունի հայտնելու: Մեկն այն է, որ ծիրանենին արդեն ծաղկել է, իսկ երկրորդը՝ Հայ ազգային կոնգրեսը սկսել է իր այցելությունները շրջաններ։
ՀԱԿ-ը նախատեսել է հանրահավաք-հանդիպումներ անցկացնել մարզերում, որոնց միջոցով փորձելու է ճնշել իշխանությանը։ Ամենակարևորը ՀԱԿ–ի նախաձեռնած «տնետուն» ծրագիրն է, որի միջոցով ՀԱԿ–ը ցանկանում է անձամբ շփվել իր ընտրողների հետ։ Արամ Մանուկյանը նշեց նաև, որ իրեն թույլ չեն տվել վարձակալել տարածք՝ նախընտրական շտաբի համար։ Նույնիսկ Կոմիտաս փողոցում գտնվող կենտրոնական շտաբը, որը տարիներ շարունակ ծառայել է իր նպատակին, այժմ քաղաքական խտրականությունների զոհ է դարձել։
«Խոստանում եմ այցելել իմ ընտրողների տուն՝ մոտ երեք հազար բնակարան, և անձամբ շփվել իմ ընտրողների հետ՝ յուրաքանչյուրի տանը հիմնելով նախընտրական շտաբ»,– հայտարարեց Արամ Մանուկյանը և ավելացրեց՝ «Ես իմ ուսերին դնում եմ ծանր բեռ՝ իշխանափոխություն կատարելու և մեր հիմնական թիրախից՝ ՀՀԿ–ից ժողովրդին փրկելու համար։ Որքան ճնշումն է մեծանում, այնքան՝ հակազդումը։ Նախընտրական շտաբ չտրամադրելու ծրագիրը միայն ուժ է տալիս ինձ և ՀԱԿ–ին. հանրապետականը պարզապես շփոթված է»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը