Դամասկոսը սկսել է իրականացնել Անանի ծրագիրը. Սերգեյ Լավրով
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանությունները սկսել են իրականացնել ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի սիրիական ճգնաժամից դուրս գալու առաջարկությունների փաթեթը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք նախարար Մուալեմոմի հետ (Սիրիայի արտգործնախարարը, որը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում) մանրամասնորեն քննարկել ենք այդ ծրագրի իրականացման հարցերը։ Նշենք, որ մենք արդեն հայտնել ենք Սիրիայի իշխանությունների պատրաստակամության մասին և արդեն հաղորդարգություն է տարածվել առ այն, որ Սիրիայի իշխանությունները սկսել են կատարել այդ առաջարկությունների փաթեթը, համաձայն որի Սիրիայի իշխանությունները պետք է զորքերը և ռազմական տեխնիկան դուրս բերեն քաղաքներից», – հաղորդում է «Ռիա նովոստի»–ն՝ մեջբերելով Լավրովի խոսքերը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)