Վենեսուելայում առևանգվել է Կոստա–Ռիկացի դիվանագետը
Աշխարհ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում առևանգվել է Կոստա–Ռիկայի դիվանագիտական ներկայացուցչության առևտրային կցորդ Գուլերմո Չոլելեն։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 8–ի գիշերը, երբ դիվանագետն իր մեքենայով տուն գնալիս է եղել, հաղորդում է BBC–ն։ Նշվում է նաև, որ առևանգողները զանգահարել են դիվանագետի բնակարան և փրկագին պահանջել։
Ըստ նույն աղբյուրի՝ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Կարակասում գտնվող երկու բնակարանում, որտեղ, ըստ ենթադրության, գտնվում է առևանգված դիվանագետը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ