Հայաստանը լրիվ կախման մեջ է արտաքին աշխարհից. Աշոտ Մանուչարյան
Արտաքին Քաղաքական
Հայաստանը լրիվ կախման մեջ է արտաքին աշխարհից. մի կողմից ԱՄՆ-ի ու Անգլիայի համատեղ քաղաքականությունից, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Աշոտ Մանուչարյանը:
«Հայաստանում սպասվում են ինտենսիվ իրադարձություններ՝ արտաքին ուժերի գործունեությամբ: Ռուսաստանը ցանկանում է ուժեղացնել իր դիրքերը: Հայաստանի համար խորը պայքար է գնում, որովհետև տարածաշրջանի հետ կապված կարևոր խնդիրներ կան: Իսկ թե ինչ լծակներ կօգտագործեն, դժվար է ասել»,- ասաց Մանուչարյանը:
Աշոտ Մանուչարյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի ներգործելու միջոցները բավական ազդեցիկ են: «Նա կարծես վերջին փորձն է կատարելու՝ պաշտպանելու համար իր շահերը մեր տարածաշրջանում, բայց չի բացառվում, որ պարտություն կրի»:
Հարցին, թե ԼՂՀ կարգավորման հարցում առաջընթաց տեսնո՞ւմ է, բանախոսը պատասխանեց. «Կարգավորում չի լինի, հեռանկար չկա»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի