Սիրիան մեղադրել է Թուրքիայի իշխանություններին՝ զինված ապստամբներին հովանավորելու մեջ
Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է զինված ապստամբներին հովանավորելու համար և պահանջել պաշտոնական Անկարային հավատարիմ մնալ ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի սիրիական ճգնաժամից դուրս գալու առաջարկությունների փաթեթին։ Այս մասին Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է Մոսկվայում՝ իր ռուս գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ցավոք, Թուրքիան ոչ միայն անօրինական զինված խմբավորումների միջոցով նպաստում է Սիրիայից բնակչության ապօրինի արտագաղթին, այլև՝ աջակցում է Սիրիայի ընդդիմադիր, զինված ապստամբական կազմավորումներին, ինչը հակասում է Քոֆի Անանի՝ խնդրի խաղաղ կարգավորման առաջարկությունների փաթեթին», – Սիրիայի ԱԳ նախարարի հայտարարությունից մեջբերում է «Ռիա նովոստի»–ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)