Ստյոպա Սաֆարյանը պարտվելու է բասկետբոլային հաշվով. Արմեն Աշոտյան
Հասարակություն
Երեկ ուշ գիշերին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թեպետ Ստյոպա Սաֆարյանը առաջադրվել է Հայաստանի ՖՈՒՏԲՈԼԻ ֆեդերացիայի նախագահի դեմ, նա պարտվելու է ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ հաշվով», որին ի պատասխան ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Ստյոպա Սաֆարյանը գրել էր. «հազար եմ ասել, խոր գիշերներով ստատուս մի գրի, խաբուսիկ երազ տեսնելու հավանականությունը մեծ է», և հաջորդիվ ավելացրել «Բա ես չեմ ասել, ուզում ես գերմանացու դեմ Քիմ Քարդաշյանին դիր, մեկ է՝ գերմանացին մնում է գերմանացի»: Օգտատերերից մեկն էլ ավելացրել էր՝ «ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ինչ էլ անում է միևնույն է վերջում բոքս ա դառնում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը