Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել 5 համամասնական և 4 մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ
Հասարակություն
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկների դիմումները, որոնք ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Օրինաց երկիր» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել համամասնական ընտրակարգով առաջադրված երեք թեկնածու՝ Աշխեն Մանուկյանը, Կարինե Մկրտչյանն ու Մերի Ղոնյանը: Ինքնաբացարկի դիմում է ստացվել նաև «Ժառանգություն» կուսակցությունից՝ ի դեմս Երվանդ Զուրաբյանի ու Դավիթ Առաքելյանի, որոնք ընդգրկված են եղել կուսակցության համամասնական ցուցակում:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 1 ընտրատարածքում՝ Արսեն Մանուկյանը, թիվ 21 ընտրատարածքում՝ ծեծի ենթարկված Մերուժան Մխոյանը, թիվ 23 ընտրատարածքում՝ Տիգրան Պետրոսյանը, թիվ 28 ընտրատարածքում՝ Արմեն Ավդալյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը