Էրեբունի համայնքի տաքսու վարորդները «տակ են տալու»՝ մեքենայի վրա փակցված ՀՀԿ դրոշների պատճառով
Հասարակություն
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ Էրեբունի համայնքում գրանցված և գործող բոլոր տաքսի ծառայությունների ավտոմեքենաների վրա փակցված են Հանրապետական կուսակցության փոքրիկ դրոշներ՝ ՀՀԿ կարգախոսով՝ «Հավատանք, որ փոխենք»:
Նշենք, որ դա պայմանավորված է այսօր ժամը 17.00-ին, Էրեբունի համայնքի «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ Էրեբունի համայնքի բնակիչների հետ նախընտրական հանդիպումով:
Նշենք նաև, որ այս հանգամանքն առաջացրել է տաքսիների վարորդների դժգոհությունը։ Նրանցից մեկն ասեց հետևյալը. «Քանի որ դրոշները փակցված են ավտոմեքենաներին, ոչ մեկ չի կանգնացնում: Էսօր մենք տակ ենք տալու: Օրվա պլան էլ չենք կարողանալու մուծել»:
Մեր տեղեկություններով այս պահին Էրեբունի համայնքը կաթվածահար է եղել, քանի որ ամեն մեկը փորձում է ապահովել մարդկանց իր խմբաքանակը:
Դպրոցների բակերում կան տասնյակ մեքենաներ, որոնք աշակերտներին և ծնողներին պետք է տեղափոխեն «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակ: ՀՀԿ շտաբի դիմաց հավաքվել են դպրոցական երեխաներ, ձեռքերին՝ ՀՀԿ-ի պարբերանշաններով դրոշներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը