Առևանգված դիվանագետն ազատ է արձակվել
Աշխարհ
Վենեսուելայի մայրաքաղաքում ապրիլի 8–ին առևանգված Կոստա–Ռիկայի դիվանագիտական ներկայացուցչության առևտրային հարցերով կցորդ Գիլերմո Շոլելն ազատ է արձակվել, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ Վենեսուելայի իշխանությունների՝ Գիլերմոն որևէ առողջական խնդիր չունի և ոստիկանության ուղեկցությամբ մեկնել է ընտանիքի անդամների հետ հանդիպման։ Ազատ արձակման վերաբերյալ մանրամասնություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ դիվանագետն առևանգվել է իր մեքենայից՝ տուն վերադառնալու ճանապարհին։ Առևանգողները դիվանագետի ազատ արձակման համար ընտանիքի անդամներից գումար էին պահանջել։ Սա արդեն Վենեսուելայում դիվանագետ առևանգելու երրորդ դեպքն է՝ վերջին ամիսների ընթացքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ