Ֆրանսիան չի հավատում Սիրիայի իշխանություններին
Մերձավոր Արևելք
Ֆրանսիան՝ ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղության համաձայնագիրն իրականացնելու պաշտոնական Դամասկոսի խոստումը «բացահայտ սուտ» է անվանել, հաղորդում է BBC Russian–ը։
Ինչպես ընդգծել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը, պաշտոնական Դամասկոսի վարքագիծն անպատժելության վառ դրսևորում է։ Ըստ մամլո խոսնակի՝ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այդ իրավիճակին։
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարը Մոսկվայում ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Սիրիան պատրաստ է կատարել Անանի ծրագիրը, սակայն դրան խոչընդոտում են զինված ապստամբները։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)