ՀԴԿ–ն իր առաջնահերթ նպատակն է հայտարարում պետական կառավարման նոր համակարգի ձևավորումը
Հասարակություն
Պատանի հանդիսատեսի թատրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանի դեմոկրատական կուսակցության քարոզարշավի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Հանդիպման ժամանակ ՀԴԿ–ի անդամները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը և ծրագրի հիմնական դրույթները: ՀԴԿ–ն իր առաջնահերթ նպատակն է հայտարարում պետական կառավարման նոր համակարգի ձևավորումը: Ծրագրում անդրադարձ է կատարվել նաև պետական կառավարման, գիտության և կրթության, գյուղատնտեսության և արտաքին քաղաքականության ոլորտներին:
Հանդիպումն իր խոսքով բացեց կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, որն իր խոսքում նշեց, որ հարկավոր է առաջնահերթ վերացնել այս տաղտկալի համակարգը: «Մեր ծրագրի հիմնական դրույթներից մեկն այն է, որ այն համակարգը, որը ձևավորվել է Հայաստանում, թույլ չի տա, որպեսզի հանգիստ լինենք: Այսօր պետական սեփականություն չկա: Ամենը տրված է մասնավորին, և նա էլ անում է ամեն ինչ՝ իր գրպանը լցնելու համար: Մենք հիմա կողոպտվում ենք այն բանի համար, որ աշխատավոր մարդն առնվազն երկու-երեք անգամ պակաս աշխատավարձ է ստանում: Մեզ կողոպտում են նաև այն առումով, որ մեր երկրից դուրս են տանում մեր հարստությունը: Սա պետության այն տեսակն է, որը գործելու իրավունք չունի, սա պետության այն տեսակն է, որը չի մտածում իր ժողովրդի մասին: Մեր խնդիրն այն է, որ դեմոնտաժ անենք, կազմաքանդենք այս համակարգը: Քայլ առ քայլ այս իրավիճակը պետք է փոխենք», - իր ելույթում նշեց կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը