Ամենակարևորը ընդդիմախոսելու ու քաղաքական բանավեճ վարելու նոր ավանդույթի ձևավորումն է. Սերժ Սարգսյան
Հասարակություն
«Ներքին քաղքականության մեջ ինչ արվել է, խղճով է արվել»,- այսօր Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Սերժ Սարգսյանը:
«Ամենակարևորը մթնոլորտի փոփոխությունն է, թշնամանքը բացառելու հավատն ու ջանքերն են, որ էլի շարունակելու ենք, ընդդիմախոսելու ու քաղաքական բանավեճ վարելու նոր ավանդույթի ձևավորումն է, որ էլի շարունակելու ենք: Ընդդիմախոսներին առանց ազգի թշնամի հայտարարելու, ընդդիմախոսելու իրավունքը վերադարձնելն է, որ էլի շարունակելու ենք, որովհետև ընդդիմությունը իշխանությունների զգաստության ու զգոնության պայմանն է, նրա գործունեության արդյունավետության կարևոր բաղադրիչը»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Սարգսյանը նշեց հետևյալը. «Չենք նստել՝ սպասել, թե ով ինչ կանի, որ մենք արձագանքենք: Մենք միշտ քայլ ենք արել ու մեր նախաձեռնությունները եղել են ու կան նպատակային»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը