Բեռլուսկոնին հերքում է իր հրաժարականի մասին լուրերը
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հերքել է իր հրաժարականի մասին լուրերը։
Այսօր Բեռլուսկոնին իտալական ANSA լրատվական գործակալությանը տված հարցազրուցում, ասել է, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ։ Ավելի վաղ, իտալական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բեռլուսկոնին հավանաբար այսօր հրաժարական կտա։ Նոյեմբերի 8-ին Իտալիայի խորհրդարանը քննարկելու է կառավարության ներկայացրած բյուջեի ծրագիրը, ինչի պատճառով էլ իտալական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Իտալիայի խորհրդարանը կառավարությանն անվստահություն կհայտնի, որը կհանգեցնի Բեռլուսկոնիի կաբինետի հրաժարականին։ Հաղորդում է BBC լրատվականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ