Փերինչեքը նախընտրական քարոզարշավի ժամանակ խայտառակ է եղել
Թուրքիա
Թուրք ազգայնական, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախընտրական քարոզարշավում հայտնվել է ծիծաղելի իրավիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, հայատյաց տրամադրություններով հայտնի Փերինչեքը Յուքսեքօվա գավառում հանրահավաք է կազմակերպել, որին մասնակցել է գավառից ընդամենը մեկ մարդ' կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Նամըք Էրելին: Վերջինս էլ, հանրահավաքի ավարտից հետո հրաժարական է տվել և անցել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը: Հանրահավաքին մասնակցելու համար կուսակցությունը շրջակայքի գավառներից բերել էր ևս 50 մարդու:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում' 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)