Մենք հանդուրժել ենք կաղնու չափ վիզ ունեցողների և կաղնու չափ խելք ունեցողների, որովհետև թույլ ենք եղել. Վահան Հովհաննիսյան
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 10-ին՝ «Դաշնակցություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ, Վահան Հովհաննիսյանը նախ իր ելույթում նշեց, որ ուրախ է բոլորին տեսնել համախմբված, ապա՝ հավաքվածներին ներկայացրեց ՀՀ սահմանադրության գրքույկը՝ ասելով. «Այս սահմանադրության մեջ գրված է, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանությունը պատկանում է ձեզ: Մենք չենք եկել այստեղ իշխանությունը զավթելու, խլելու կամ կաշառքով առնելու ինչպես անում են մյուսները: Մենք եկել ենք վերադարձնելու այն, ինչը սահմանադրությամբ մերն է, իշխանությունը վերադարձնելու ժողովրդին: Այն իշխանությունը, որը սուտ խոստումներ, կաշառք, չգիտեմ էլ ինչ զիբիլ տվող է, ձեզանից առևանգել է, տարել է, յուրացրել է»:
ՀՅԴ ներկայացուցիչը կոչ արեց խոստովանել, որ իշխանությունը ժողովրդին զրկել է իր թուլություններից: «Ինչ–որ կա մեր մեջ, անհաջող օգտվել են դրանից, և իշխում են շնորհիվ ամենավատ հատկությունների: Իսկ մենք կվերադարձնենք իշխանությունը՝ հենվելով ձեր ամենալավ հատկությունների վրա: Մենք կվերադարձնենք իշխանությունը մեր ժողովրդին, քանի որ դուք արժանի եք: Եկեք հիշենք, թե այս տասնամյակների ընթացքում ում ենք հանդուրժել մենք խորհրդարանում՝ անգրագետների, կաշառակերների։ Կաղնու չափ վիզ ունեն և կաղնու չափ խելք։ Մենք նրանց հանդուրժել ենք, որովհետև թույլ ենք եղել: Իսկ հիմա, որ ուժեղ ենք, թույլ տալո՞ւ ենք, որ կաշառակերները մտնեն խորհրդարան՝ ո՛չ», -նշեց Վահան Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը