ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան
Աշխարհ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարի հետ: ՀՀ Պատվիրակությունն այցելելու է նաև Կիելցում կայանալիք ռազմական արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդես:
Մեդիամաքս-ը նշում է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է հայկ-լեհական համագործակցությունը պաշտպանական ոլորտում:
Ս.թ. մայիսին հանդես գալով Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ասել էր, որ Հայաստանը եւ Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության շուրջ բանակցություններ են վարում: Դիվանագետը նշել էր, որ պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունները սկսեցին կայուն զարգանալ 2009-ի դեկտեմբերին Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի Հայաստան կատարած այցից հետո: Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին' Զդիսլավ Ռաչինսկին նկատել էր, որ հայկական բանակը ռուսաստանյան եւ խորհրդային արտադրության սպառազինություն է օգտագործում, որից ավելի վաղ օգտվում էին նաեւ Լեհաստանի զինված ուժերը:
«Այս համատեքստում բանակցություններ են վարվում այդ սպառազինությունների արդիականացված տարբերակները Հայաստանին վաճառելու հնարավորության շուրջ, մասնավորապես' ՀՕՊ-ի ոլորտում»,- ասել էր Լեհաստանի դեսպանը: «Իհարկե, լրագրողները աղմկոտ վերնագրեր են նախընտրում, սակայն ինձ համար կարեւոր է արդեն այն փաստը, որ Հայաստանն եւ Լեհաստանը նման զգայուն հարցեր են քննարկում»,- ասել է Զդիսլավ Ռաչինսկին:
Դեսպանը հայտնել է, որ լեհական կողմը Հայաստանին առաջարկել է հայ սպաների համար ուսում կազմակերպել լեհական ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի