Լիբիայում հարձակվել են ՄԱԿ–ի ներկայացուցիչների ավտոշարասյան վրա
Մերձավոր Արևելք
Անհայտ անձինք Լիբիայի Բենգազի քաղաքում հարձակվել են ՄԱԿ–ի ներկայացուցչության ավտոշարասյան վրա, հաղորդում է Euronews–ը։ ՄԱԿ–ն իր հերթին հայտնել է, որ ավտոմեքենաներից մեկում գտնվել է Լիբիայում ՄԱԿ–ի առաքելության ղեկավարը։
Ճամփեզրին կայանված ՄԱԿ–ի զրահապատ հինգ մեքենաների ուղղությամբ անհայտ անձինք ավտոշարասյան ուղղությամբ նռնակներ են նետել։ Հարձակման հետևանքով պայթել է մեքենաներից մեկը։ Պայթյունի հետևանքով որևէ մեկը չի տուժել։ Տեղի իշխանությունները միջադեպի հետ կապված քննություն են սկսել։
ՄԱԿ–ի առաքելության ավտոշարասյան վրա հարձակումն առաջինն է Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)