Թուրքիայում քրդական կուսակցության մեքենայի վրա զինված հարձակում են գործել
Թուրքիա
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մրցավազքը մեջլիսում հայտնվելու համար սկսել է դուրս գալ քաղաքակիրթ պայքարի շրջանակներից: Բինգյոլի Սերփմեքայա գյուղից քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցող մեքենայի վրա անհայտ անձինք զինված ահարձակում են գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ուսումնասիրությունների արդյունքում մեքենայի վարորդի անկենդան մարմինը հայտնաբերել են 50 մետր հեռավորության վրա գտնվող ժայռուտներում: Ներկայում ընթանում է հետաքննություն' պարզելու կատարվածի մանրամասները:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում' 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)