«Ժողովուրդ». Ազիզ ջան, ինձ փող որտեղի՞ց. Սամվել Ալեքսանյանը փող է խնդրում
Հայկական Մամուլ
Նախօրեին, երբ «Ժողովուրդ»-ը զանգահարել էր Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին՝ պարզելու, թե ինչու է «Բենթլի» ու «Ռոյս-Ռոյս» մի քանի հարյուր հազար դոլարանոց գերթանկարժեք ավտոմեքենաները փոխարինել 12 հազար դոլարանոց «Սմարտ» ֆիրմայի ավտոմեքենայի հետ, նրա հեռախոսին պատասխանեց մի երիտասարդ՝ ասելով թե «շեֆը» զբաղված է: Երեկ կրկին թերթի թղթակիցը զանգահարել է պատգամավորին և հետաքրքրվել՝ փող չունի՞, որ շքեղ ավտոմեքենա վարի:
«Ազիզ ջան, ինձ փող որտեղի՞ց: Որ փող ունենայի, տենց փոքր ավտո չէի քշի: Հենա նկարել, տպել էիք, սաղ էլ տեսան: Որ փող ունենայի, հաշվեհամար չէի բացի, որ մարդիկ փող փոխանցեն՝ քարոզարշավ անեմ: Ես էլ գործարար չեմ ու խնդրում եմ՝ «Արդշինինվեստբանկ»-ի հաշվեհամարս (2474202308200000) տպեք թերթում, որ մարդիկ իմանան, օգնեն ինձ: Ու նախապես շնորհակալություն բոլոր օգնողներին»:
Եթե Ալեքսանյանը այսպիսի տեմպերով շարունակի «պաղատանքները», հավանաբար մի կլորիկ գումար կհավաքի մինչ ընտրություններ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ