«Հրապարակ». Սուրիկ Խաչատրյանը որոշել է ռեկորդ սահմանել այս ընտրություններում
Հայկական Մամուլ
Բռունցքների ռեկորդակիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ռեկորդ սահմանել նաև այս ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու հարցում: Սյունիքում՝ թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա տարբեր միջավայրերում բռունցքը սեղանին զարկելով՝ հայտարարում է, թե պիտի մարզպետների մեջ ինքը ռեկորդ սահմանի՝ 80 տոկոս ձայն ապահովելով ՀՀԿ-ի օգտին: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ռեկորդը սահմանելու բուն դրդապատճառը ընտրություններից հետո մարզպետի պաշտոնը պահելն է: Այս նոր մարտավարության վերաբերյալ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից: Նա սահմանափակվել է կարճ մեկնաբանությամբ.
«Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցության բոլոր մարզպետներն էլ վճռական տրամադրություն ունեն ռեկորդային թիվ ապահովեն»:
Այնպես որ, Սյունիքը լիսկաթափելու սյունեցիների ջանքերը կարող են հօդս ցնդել, եթե նրանք քվեարկեն ՀՀԿ-ի օգտին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ