«Հայկական ժամանակ». Տիգրան Խզմալյանը ստո՞ւմ է
Հայկական Մամուլ
ԿԸՀ մամլո խոսնակը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում գտնվող Նարինե Միրզոյանը ներկայացրել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:
Սա կարևոր տեղեկատվություն է, որովհետև Միրզոյանի ամուսինը՝ Տիգրան Խզմալյանը, պնդել էր, թե ինքն ու կինը տեղյակ չեն եղել վերջինիս՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին: Մինչդեռ նշված տեղեկանքը ստանալու համար Ն.Միրզոյանը պետք է անձամբ ներկայանար անձնագրային բաժին, դիմում գրեր, որ ցանկանում է մասնակցել Աժ ընտրություններին, ինչի համար էլ իրեն հարկավոր է նման տեղեկանք:
Ն. Միրզոյանը, ի դեպ, երեկ թերթի թղթակցի զանգին ի պատասխան անջատել է հեռախոսը՝ անուղղակի հաստատելով, որ իր ամուսնու հաղորդած տեղեկությունները մտացածին են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ