Ռիք Սանտորումը հրաժարվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքից
ԱՄՆ
Փենսիլվանիայից ընտրված նախկին սենատորը, որը հիմնական մրցակիցն էր Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական միասնական թեկնածուի համար պայքարող Միթ Ռոմնիի համար, հայտարարել է նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին, հաղորդում է Reuters–ը։
Սանտորումը այդ առիթով հայտարարել է, որ 2012–ի նախընտրական քարոզարշավն իր համար ավարտված է։ Այնուամենայնիվ Սանտորումը հանրապետական թեկնածուների փրայմերիզներում երկրորդ տեղն էր զբաղեցնում իր վարկանիշով, որի օգտին արդեն քվեարկել էին 275 պատվիրակներ։ Դրա հետ մեկտեղ Փենսիլվանիայից ընտրված նախկին սենատորը զգալիորեն զիջում էր իր դիրքերը Միթ Ռոմնիին, որը վաստակել էր 650 պատվիրակների օժանադակությունը։
Փրայմերիզներին մասնակցող հանրապետական մյուս երկու թեկնածու՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը և կոնգրեսական Ռոն Պոլը զգալիորեն զիջում են իրենց դիրքերը՝ Ռոմնիին և Սանտորումին։
Նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին գործող նախագահ Բարաք Օբամայի հիմնական մրցակցի անունը հայտնի կլինի օգոստոսին կայանալիք ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում։ Հանրապետական միասնական թեկնածու դառնալու համար յուրքանչյուր թեկնածուի անհրաժեշտ է 1144 պատվիրակների օժանադակությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)