«Ժողովուրդ». «Ժառանգությունը» առաջիկայում դուրս կգա՞ հանրային միասնական ընտրական շտաբից
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» կուսակցությունը փորձելու է առաջիկայում դուրս գալ ապրիլի 4-ին ստեղծված հանրային միասնական ընտրական շտաբից: Ըստ թերթի տեղեկությունների՝ այսօր կայանալիք հանդիպմանը «Ժառանգություն»-ը պատրաստվում է ներկայացնել առաջարկներ, որոնց մի մասին, ի սկզբանե հայտնի է, որ ուժերից որևէ մեկը չի համաձայնի: Օրինակ՝ առաջարկում են, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի լիդերները՝ հստակ իմանալով որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը հազիվ թե անձամբ գան՝ այդ թղթերը ստորագրելու: Չի բացառվում, որ այդ առաջարկը չընդունելու դեպքում նրանք դուրս գան:
«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, թե իրենք երկու էական առաջարկ են ներկայացնելու շտաբում: «Եթե այդ նախաձեռնությունն իսկապես գործնական, անկեղծ բնույթ է կրում, այլ ոչ թե իմիտացիա է, ապա պետք է ընդունվեն մեր առաջարկները»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ