«Երկիր».Ծառուկյանը պատրաստ է կորցնել և տուժել
Հայկական Մամուլ
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Եղվարդի, Նոր Հաճընի ու Բյուրեղավանի ընտրողներին է ներկայացրել նախընտրական ծրագրի դրույթները:
Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար իրենցից ընդամենը 3 ամիս է պահանջվելու: Կուսակցության առաջնորդը կարևորել է փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը՝ շեշտելով, որ ներկա պայմաններում տնտեսական կառավարման այս մեթոդը հասարակ քաղաքացուն չի օգնում, մարդկանց սոցիալական վիճակն օր օրի վատանում է:
Ծառուկյանը նշել է, որ, հակառակ դժվարություններին, շարունակելու է պայքարել: «Ծառուկյանն ուզում է, որ մարդիկ արտագաղթի ճանապարհը մոռանան, փոքր ու միջին բիզնեսին հնարավորություն տրվի, և մարդիկ կարողանան իրենց ընտանիքով կազմակերպել այդ բիզնեսը: Այդ ժամանակ հարկերն էլ կվճարվեն՝ պատշաճ ձևով: Ես պատրաստ եմ կորցնել, տուժել, բայց երբեք չհավատաք, որ կկորցնեմ ձեր վստահությունն ու հավատը»,- ասել է ԲՀԿ նախագահը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ