Մենք կանենք ամեն ինչ, որ մեր տոկոսներն ավելի բարձր լինեն. ՀԴԿ նախագահ
Հասարակություն
«Շանսերը չեն գնահատվում, գնահատվում են մարդկանց այն տրամադրությունները, որոնք ուղղված են այս կամ այն կուսակցության օգտին»,– Լուրեր.com-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) շանսերի մասին, նշեց կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
«Մենք նախընտրական քարոզարշավի ընթացքում կանենք ամեն ինչ, որ մեր տոկոսներն ավելի բարձր լինեն: Մենք պետք է ներկայացնենք մեր ծրագրի բոլոր առավելությունները, որպեսզի նրանք, ովքեր ուզում են, հասկանում են ծրագրի արժեքը, դրանով հրապուրվեն, այլ ոչ թե, ասենք այս կամ այն կուսակցության կողմից տրամադրվող գումարով կամ մեկ այլ ընտրակաշառքով: Պատրաստվում ենք մեր ընտրողներին ներկայացնել մեր գաղափարախոսության հետ կապված ծրագրերը», - ասաց ՀԴԿ–ի ղեկավարը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը