ԱՄՆ–ը Ռուսաստանին մեղադրել է Ասադին ռեժիմին հովանավորելու մեջ. The Washington Post
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին մեղադրել է Բաշար Ասադին ռեժիմին հովանավորելու համար, գրում է The Washington Post–ը։
«Սիրիայում մարտերը շարունակվում են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ընդունած պատժամիջոցների փաթեթին կողմ չքվեարկելու պատճառով», – հայտարարել է Քլինթոնը։
Ըստ նրա՝ ՄԱԿ–ի կառուցողական ջանքերին աջակցելու Ռուսաստանի մերժումը Ասադի ռեժիմին թույլ է տալիս մնալ իշխանության և անտեսել սեփական ժողովրդի, տարածաշրջանի և աշխարհի շահերը։
Քլինթոնն ավելացրել է, որ այսօր Վաշինգտոնում կայանալիք «Մեծ ութնյակի» երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում հերթական անգամ Սիրիայի հարցով ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևին կողմ քվեարկելու նպատակով Ռուսաստանին համոզելու փորձ է արվելու, առնվազն Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)