Խզմալյանի կինը ինքնաբացարկի դիմում կներկայացնի
Հասարակություն
«Թյուրիմացություն է»,-այսօր Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ իր կինը՝ Նարինե Միրզոյանը, ԿԸՀ է ներկայացրել վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:
«Հենց այս րոպեներին, կինս ինքնաբացարկի դիմում է ներկայացնում»,- ասաց Խզմալյանը և հավելեց, որ մի քանի ժամ հետո այդ մասին պաշտոնապես կհայտնի:
«Ես սպասում եմ, որ նա հասնի այնտեղ, որտեղ դա պետք է արվի և ես կհայտնեմ հասարակությանը»,-ասաց Խզմալյանը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի ԿԸՀ մամլո խոսնակը երեկ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում գտնվող Նարինե Միրզոյանը ներկայացրել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը