Միայն Ավանում ընտրողների թիվն աճել է 4000-ով. Գայանե Առուստամյան
Հասարակություն
«Ավան համայնքը և 2 Մասիվն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքի ընտրացուցակներում, ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների, 64280 ընտրող է ներառված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանը:
«Մենք որոշել ենք ինքներս ճշտել այդ թիվը, քանի որ դրանք, մեղմ ասած, ուռճացված են: Բոլորը խոսում են արտագաղթի մասին, որ աճել է, սակայն ընտրողների ցուցակներն ավելանում են: Միայն Ավանում ընտրողների թիվն աճել է 4000-ով: Իմ ձևավորած շտաբի կամավորները ընկնում են դռնեդուռ, պարզելու համար այդ անճշտությունները: Միայն երեկվա տվյալներով հայտնվել են երկու հարյուր խախտում: Ավանում, օրինակ՝ միայն 7000 մարդ ֆիզիկապես գոյություն չունի: Ցուցակների հետ կապված կա նաև այն խնդիրը, որ ցուցակներից պարզապես դուրս են մնացել մարտի 1-ին զոհված Տիգրանի ծնողները», - նշեց Գայանե Առուստամյանը:
Վերջինս նշեց նաև, որ, չնայած Ավանում վախի մթնոլորտ է տիրում, բայց շատերն են հրաժարվել ընտրակաշառքից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը