Գայանե Առուստամյանն իրեն մրցակից է համարում իշխող ռեժիմին՝ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի (Տեսանյութ)
Հասարակություն
«Իմ կարգախոսն է՝ «Քվեարկիր, որ չպարտվես», որովհետև քվեն իրական ուժ է», - այսօր Լուրեր.com-ի մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանը: «Եթե քաղաքացին չի գնում քվեարկության, ապա նա պարտվում է, և իշխանությունը ձևավորվում է կեղծ անձանց կողմից, ոչ ժողովրդի կողմից», - նշեց Գայանե Առուստամյանը:
Վերջինս իրեն մրցակից է համարում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Հայրապետյանին. «Իմ մրցակիցը Ռուբեն Հայրապետյանն է: Ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն, իշխող ռեժիմը, որի դեմ ես միշտ պայքարել եմ որպես քաղաքացի, որպես լրագրող, իսկ Ռուբեն Հայրապետյանն ուղղակի խորհրդանշում է այդ ռեժիմը: Նաև նշեմ, որ Ռուբեն Հայրապետյանն ինքն իր կամքով չի առաջադրվել, այլ նրան առաջադրել է իր կուսակցությունը»։
Առուստամյանը հավելեց, որ ինքը Ռուբեն Հայրապետյանին բանավեճի է հրավիրում և նշեց, որ թող ընտրողը կողմնորոշվի իր ընտրության մեջ: «Փոխանցեք իմ բանավեճի հրավերը պարոն Հայրապետյանին, թող գա խոսենք: Նա ներկայացնի իր տեսակետները, ես էլ իմ պատկերացումները խորհրդարանի և խորհրդարանի ծրագրերի մասին և այդ դեպքում թող ընտրողը կողմնորոշվի, բայց միայն բանավեճի միջոցով», - նշեց Առոստամյանը:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն