Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում
Աշխարհ
Ինդոնեզիայի Աչեխ նահանգի ափերին 8.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է BBC–ն։
Ստորերկրյա ցնցումների ուժգնության պատճառով Հնդկական օվկիանոսի ողջ հատվածով առկա է եղել ցունամիի վտանգ։ Ցունամիների կանխարգելման խաղաղօվկիանոսյան կենտրոնից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կոչ է արվել, թեև նշվել է, որ դեռևս ցունամիի վտանգի մասին հաստատված տեղեկություններ չկան։
Հնդկական օվկիանոսի տարածաշրջանը հաճախ է տուժում երկրաշարժերից։ Հիշեցնենք, որ 2004–ին ստորերկրյա հզոր ցնցումների պատճառով առաջացած ցունամին Աչեխ նահանգի 170 հազար բնակչի կյանք էր խլել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ