Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն արձագանքել է բնապահպաններին
Հասարակություն
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն արձագանքել է բնապահպան ակտիվիստների դիմումներին:
Մայր աթոռի մամուլի բաժինը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.
«Վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձան բնապահպանական խնդիրները: Այս առնչությամբ հրապարակվեց բաց նամակ, կատարվեցին դիմումներ Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի կեցվածքի վերաբերյալ: Այդ խնդիրների առնչությամբ ներկայացնում ենք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի անդրադարձը.
Բնությունն արարչաստեղծ իրականություն է, որի նկատմամբ պետք է մշտական խնամք եւ հոգածություն դրսեւորել: Այն կոչված է ծառայելու արարչագործության պսակը հանդիսացող մարդու բարօրությանը եւ մարդուն իրավունք է վերապահված խելամտորեն օգտագործել բնական պաշարները:
Մենք ողջունում ենք բնապահպան կազմակերպությունների կողմից դրսեւորված ուշադրությունը եւ նախանձախնդրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ:
Բնապահպանական խնդիրներն իրենց լուծումները պիտի գտնեն պետական պատկան մարմինների կողմից օրենսդրության շրջանակներում' առաջնորդված երկրի եւ հասարակության շահերով»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը