Ընտրակեղծիքների դեմ պայքարի քննարկում՝ ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների միջև
Հասարակություն
Ընտրակեղծարարության հիմնական պատասխանատուն Հանրապետական կուսակցությունն է: Այս մասին այսօր Քաղաքագետների միությունում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Այլ կերպ, քան ընտրությունները կեղծելը, ՀՀԿ-ն չի կարող հասնել հաղթանակի: ՀՀԿ-ն, ի դեմս իր առաջնորդի, որը բազմաթիվ խոստումներ է տալիս, արդեն պարզ է, որ չի պատրաստվում նորմալ ընտրություններ անցկանցել»,- ասաց Զուրաբյանը: Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքական դաշտը աննախադեպ համախմբածությամբ փորձում է պայքարել դրա դեմ ու եթե քայլերը շարունակվեն, լուրջ արդյունքների կհասնեն: Նա հավելեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է եռանդուն կերպով ընդգրկվել շտաբի աշխատանքներում: Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իրենց քննադատության թիրախը ՀՀԿ-ն է:
«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հակադարձեց՝ ասելով, որ ՀԱԿ-ը կողմնակալություն է անում՝ կոալիցիոն ուժերից որպես թիրախ ընտրելով միայն ՀՀԿ-ին: «Համաձայն եմ, որ ՀՀԿ-ն է ընտրակեղծիքների պատասխանատուն, բայց կոալիցիան իր ամբողջության մեջ է պատասխանատու այսօրվա մեր իրականության համար: Այս պետությունն այս վիճակին է հասցրել կոալիցիան»,- նշեց նա:
Սրան ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենց որոշումն է, թե ում թիրախ ընտրել, ում՝ ոչ: ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն էլ Ռուբեն Հակոբյանին պատասխանեց այսպես. «ԲՀԿ-ն այնպիսի ռեսուրսներ է օգտագործելու ընտրակեղծիքների դեմ պայքարելու, որ դուք զարմանալու եք»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը