Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել են եվրոպացի դիվանագետների հետ
Հասարակություն
Այսօր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գրասենյակում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Լաուրենտիու Հրիսթերայի և ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին Լուրեր.com–ին տեղեկացրել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը