Ընտրությունները կյանքի և մահվան խնդիր չեն. Սերժ Սարգսյան
Հասարակություն
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր մեկնել է Արմավիրի մարզ: Նշենք, որ Սերժ Սարգսյանը միայնակ է վարում նախընտրական քարոզաշավը: Նրան ՀՀԿ-ից ուղեկցողներ չկան:
Սերժ Սարգսյանն առաջինը եղավ Փարաքարում: Ելույթում Սարգսյանը շռայլ խոստումներ չտվեց, Փարաքարում խոստացավ, որ շարունակելու են աշխատանքները գյուղն ամրապնդելու համար.
«Առանց զարգացած գյուղի՝ չենք ունենա զարգացած տնտեսություն»,- ասաց ՀՀԿ ղեկավարը՝ կոչ անելով քվեարկել գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի օգտին, ով ՀՀԿ-ի կողմից առաջադրված է թիվ 19 ընտրատարածքում:
Սարգսյանը եղավ նաև Էջմիածնում, որտեղ իրեն դիմավորողների թվում էր գեներալ Մանվել Գրիգորյանը: Սարգսյանն այստեղ էլ կոչ արեց քվեարկել գեներալ Սեյրան Սարոյանի օգտին՝ նշելով, որ նա մեծ հայրենասեր է:
Էջմիածնից հետո Սերժ Սարգսյանը այցելեց Հայթաղ, որտեղ պարզապես խոստացավ անել ամեն ինչ, որ երկիրը զարգանա:
Խոսելով նաև առաջիկա ընտրությունների մասին՝ ՀՀԿ ղեկավարը նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որ ընտրություններից հետո իրար թշնամի համարողների թիվը չավելանա, քանի որ մայիսի 6-ից հետո մայիսի 7 է գալու և կյանքը դրանով չի ավարտվում:
«Ընտրությունները կյանքի և մահվան խնդիր չէ»,- ասաց Սերժ Սարգսյանը


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը